Հայ ակտիվիստներն «Ոչ Հայոց ցեղասպանության ժխտմանը» ստիքերներ են փակցրել Փարիզի գրքի ցուցահանդեսում

Հայ ակտիվիստներն «Ոչ Հայոց ցեղասպանության ժխտմանը» ստիքերներ են փակցրել Փարիզի գրքի ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Փարիզում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկելու սենատորներին ուղղված կոչով կայացած ցույցից մեկ շաբաթ անց, Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը Վերսալի գրքի ցուցահանդեսում անվճար բաժանում էր «Թուրքիայի 2000-ամյա պատմության էսքիզը» գիրքը: Այդ գրքում թուրքական կառավարությունը կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելը, գրում է Nouvelle d’Armenie-ին:

Գրքում բերվում են Թուրքիայի պատմության հիմնական տարեթվերը՝ գուների ներխուժումից սկսած, Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ ավարտած: Կար այնտեղ նաև «Հայկական հարց» բաժինը, որտեղ ասվում է, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, եղել է միայն բռնագաղթ:

Nor Serund հասարակական կազմակերպության ակտիվիստները գրքի շնորհանդեսի ժամանակ մոտեցել են ցուցավահանակին ու փակցրել «Ոչ Հայոց ցեղասպանության ժխտմանը» ստիքերներ: Թուրքերը չէին հասնցնում հանել ստիքերները, երբ հայտնվում էին նորերը: Ակցիան տևեց մի քանի րոպե և կասեցվեց ցուցահանդեսի գլխավոր տնօրենի միջամտությունից հետո, որին բողոքել էին թուրքական պատվիրակության անդամները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---