21 մարտի 2011 - 14:48 AMT
Դիարբեքիրում Նովրուզը նշել են հայ երաժշտի ստեղծագործությունների ուղեկցությամբ

Գարնանամուտի Նովրուզ տոնը նշվում է Թուրքիայի բոլոր մասերում: Ամենալայնածավալ միջոցառումներն անցել են Դիարբեքիրում, որտեղ տոնակատարությանը մասնակցել է շուրջ 500 մարդ: Մասնակիցները վառել են Նովրուզի խարույկը, շուրջպար են բռնել: Ելույթով հանդես է եկել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Տոնակատարության ժամանակ հնչել են հայտնի քրդահայ երաժիշտ Արամ Տիգրանի երգերը, որը վախճանվել է 2009թ., գրում են թուրքական ԶԼՄ-ները: