ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակով

ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակով

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված են խաղաղ հավաքների ու խոսքի ազատության իրավունքի խախտումներով Ադրբեջանում: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, նման մտահոգության առիթ հանդիսացավ ԵԱՀԿ բյուրոյի մարտի 10-ի զեկույցը Բաքվում, որտեղ ասվում էր վեց երիտասարդների ձերբակալության մասին:

«Այդ ակտիվիստները ձերբակալվել են տարբեր վարչական ու քրեական գործերով, որոնք Facebook-ում խումբ էին բացել՝ կոչ անելով մարտի 11-ին դուրս գալ բողոքի ակցիայի: Մտավախություն է առաջացնում նաև այն, որ նրանց ձերբակալել են քաղաքական հայացքների պատճառով»,-ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ:

Ասվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների գործողություններն այս դեպքում անհամատեղելի են ԵԱՀԿ առջև Բաքվի ստանձնած պարտավորությունների հետ: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել օրենքի գերակայությունը և հարգել ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---