Զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ամուր հիմք է ստեղծում տնտեսության զարգացման համար21 մարտի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Հանրապետության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը զարգացող երկրների տնտեսություններին, ինչպես նաև այդ տնտեսություններն առավել մրցունակ ու կայուն դարձնելու ուղղությամբ Կազմակերպության կողմից գործադրվող ջանքերը: Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ու նաև Սուպաչայ Պանիտչպակդիի անձնական ներդրումը: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ իր այցը Երևան հաճելի է, հատկապես, երկու պատճառով. առաջին` Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցել է, երբ կազմակերպությունն ինքն էր գլխավորում, և այդ օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրորդ կարևոր պատճառը, ըստ Սուպաչայ Պանիտչպակդիի, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստեղծման 10-րդ տարեդարձի տոնակատարությանն ու Երևանում միջազգային համաժողովին մասնակցելն է, որն ուղղված է Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի արդյունքների ներկայացմանը: Հանդիպման ժամանակ զրուցակիցներն ընդգծել են, որ զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ստեղծում է ամուր հիմք տնտեսության զարգացման համար` թույլ տալով արդյունավետորեն բաշխել ռեսուրսները և օգտվել նորարարություններից ու լավագույն փորձից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |