ԱՄՆ-ն Բրայզայի շուրթերով Ադրբեջանին հասկացրեց` ինքնաթիռները թռչելու են Ղարաբաղ21 մարտի 2011 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղ շարժվող քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության մասին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի խոսքերն անսպասելի հնչեցին: Բրայզայի այս հայտարարությունը պատասխան դարձավ Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովի խոսքերին այն մասին, որ Ադրբեջանը ոչնչացնելու է Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: ԱՄՆ-ն, որն աչք է փակում Ադրբեջանի ռազմատենչ կոչերի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա, որոնք հաճախ հայ զինվորների մահվան են հանգեցնում, Ադրբեջանի ԶՈՒ ակտիվ սպառազինման վրա, այս անգամ միանշանակ հասկացրեց. Բաքվին գործողությունների ազատություն է տրվել, բայց հստակ որոշված սահմաններում: Վաշինգթոնը չի կարող չհասկանալ, որ Ղարաբաղ շարժվող ինքնաթիռը ոչնչացնելու փորձն անգամ ակնթարթորեն կարող է պատերազմի վերածվել, ինչի մասին ուղղակի հայտարարեց Ստեփանակերտը. «Եթե ադրբեջանական կողմն անգամ փորձ կատարի իրականացնելու ասածը, դա հղի կլինի Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներով»,- հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ավելին, ԱՄՆ-ն Բրայզայի շուրթերով Ադրբեջանին հասկացրեց նաև այն, որ ինքնաթիռները, այնուամենայնիվ, թռչելու են Ղարաբաղ: «Մենք կողմերին կոչ ենք անում միասին աշխատել, որպեսզի նախքան Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի ծրագրված բացումը լուծեն թռիչքների կոմերցիոն անվտանգության բոլոր հարցերը»,- ասել է դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ կլինի շահագործման 2011 թվականի մայիսին: Նկատի ունենալով լարվածությունն արաբական երկրներում և դաշնակիցների ռազմական օպերացիան Լիբիայում` Ամերիկան ևս մեկ թեժ կետի կարիք չունի, առավել ևս, որ այստեղ և' Ռուսաստանը, և' օբյեկտիվ պատճառներով միանգամայն հնարավոր է նաև Իրանը անտարբեր չեն մնա, ինչը սպառնում է գլոբալ աղետի վերածվել: Այդ իսկ պատճառով Վաշինգթոնը որոշեց ձգել Ադրբեջանի` երբեմն չափազանց երկար թոկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |