Բակո Սահակյանն ու ՀԱԵ Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչները նշել են ՀԱԵ թեմերի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

Բակո Սահակյանն ու ՀԱԵ Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչները նշել են ՀԱԵ թեմերի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին և թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավթյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Արցախ-Սփյուռք համագործակցության խորացման, երկրի զարգացման և առողջ հասարակության ձևավորման տեսանկյունից` միաժամանակ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու թեմերի միջև կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---