ԱՄՆ կոնգրեսականները մեղադրել են Օբամային օրենսդրությունը խախտելու մեջ

ԱՄՆ կոնգրեսականները մեղադրել են Օբամային օրենսդրությունը խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ քննադատել են ԱՄՆ նախագահին Լիբիայում ծավալվող գործողությանը մասնակցելու վերաբերյալ որոշման համար՝ առանց նախապես ստանալու Կոնգրեսի հավանությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Չնայած նրան, որ նախագահի առաջարկած ծրագիրը, հավանաբար, իմաստ ունի, մենք այնուամենայնիվ պետք է չափազանց զգուշավոր լինենք մեր հետագա քայլերում»,-ասել է ԱՄՆ ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը՝ Նյու Յորքից ընտրված սենատոր Չակ Շուիմերը:

Կոնգրեսի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը նախատեսված է 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքով: Ղեկավարվելով այդ օրենքով՝ կոնգրեսականներից շատերը գտնում են, որ Օբաման, հավանություն տալով ԱՄՆ-ի մասնակցությանը Լիբիայի գործողությանը, ոչ միայն շտապել է, այլ նաև խախտել է ամերիկյան օրենսդրությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---