Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին ուշադիր ընթերցել Հովհան Մանդակունու տողերը

Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին ուշադիր ընթերցել Հովհան Մանդակունու տողերը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, լիովին չի բացառում ՀԱԿ հետ համագործակցության հնարավորությունը: Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հացադուլի վերաբերյալ, Հովհաննիսյանը հայտարարել է, որ նրա հացադուլը ոչ մի կապ չունի քրիստոնեական ծոմի հետ, և այն քաղաքական գործիչները, որոնք վերագրում են նրա հացադուլը պահքին, ուղղակի ծանոթ չեն կուսակցության ներկայացրած պահանջների հետ:

«Ես հիանալի ծանոթ եմ ԶԼՄ-ների բոլոր հրապարակումների և քաղաքական գործիչների հայտարարությունների հետ իմ հացադուլի առիթով և անկեղծ մաղթում եմ բոլորին, այդ թվում` առաջին նախագահին Աստծո օրհնություն: Եթե ինչ-որ մեկն ինձ մաղթում է, որ ես կորստյան մատնվեմ սատանայի կողմից, ապա դա նրա իրավունքն է: Ես միայն առաջարկում եմ բոլորին, ով մեջբերում է Սուրբ Հովհան Մանդակունուն, ընթերցել այն տողերը, որտեղ նա խոսում է վրեժի, քենի և ոխի մասին»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, հայտարարել է, որ դա հակասում է քրիստոնեական սկզբունքներին: «Մասնավորապես հայ եկեղեցու հեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռ 5-րդ դարում պահքի մասին ասել է հետևյալը. Սատանան կորստյան է մատնում պահք պահողին կեղծավորությամբ և ցուցադրաբար ճգնել տալով, երբ նա չի զգուշանում սնափառության չար ախտից, այլ ցուցադրաբար և գովեստի արժանանալու համար է դա անում»,- ասել է ՀԱԿ առաջնորդը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---