Իրանը զենք է առաքել Սիրիա Թուրքիայի տարածքով

PanARMENIAN.Net - Իրանի տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռում, որը Թեհրանից Սիրիա էր ուղևորվում և որին պարտադրել են զննության համար վայրէջք կատարել Թուրքիայում մարտի 20-ին, հայտնաբերվել են ականանետներ, ինքնաձիգներ և զինամթեք, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Ինքնաթիռը ստիպողական վայրէջք է կատարել Դիարբեքիրում, քանի որ տեղի իշխանությունները տեղեկատվություն են ստացել, որ ինքնաթիռը միջուկային բեռ ու զենք է փոխադրում՝ խախտելով ՄԱԿ-ի բանավեճերը:

Aksam թերթը գրում է, որ Թուրքիան զննության նպատակով վայրէջքի է պարտադրում իրանական ինքնաթիռները 2010թ. հունիսից՝ ԱՄՆ պահանջով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---