Եմենի նախագահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ մինչև 2011-ի ավարտը

Եմենի նախագահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ մինչև 2011-ի ավարտը

PanARMENIAN.Net - Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել մինչև 2011-ի վերջ հրաժարական տալ` իշխանությունը հանձնելով հատուկ ստեղծված ռազմական խորհրդին: Այդ մասին, մեջբերելով նրա ներկայացուցչին, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Այդ տեղեկությունները հաստատվում են նաև Al Jazzera ալիքի խմբագրական բլոգում` նվիրված Եմենի իրադարձությունենրին: Միաժամանակ, Associated Press-ը, որը նույնպես որպես աղբյուր նշում է Սալեհի մամլո քարտուղարին, պնդում է, որ նախագահը խոստացել է ոչ մի դեպքում իշխանությունը չհանձնել զինվորականներին:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Սալեհի ընդդիմադիրներն արդեն արձագանքել են այդ առաջարկին: Նրանք դեմ են մինչև տարեվերջ իշխանությունը հանձնելուն և պահանջում են անհապաղ հրաժարական:

Եմենում անկարգությունները շարունակվում են 2011-ի հունվարից: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1978-ից: Մարտի 18-ին Եմենի մայրաքաղաքում` Սանայում, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և զինվորականների միջև, որի արդյունքում մահացել է 30 մարդ: Սալեհը երկրում արտակարգ դրություն է մտցրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---