22 մարտի 2011 - 18:11 AMT
ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Հայաստանը պետք է հաշվի առնի Ճապոնիայի փորձը

ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Հայաստանը պետք է հաշվի առնի Ճապոնիայի դասերը: Այդ մասին «Բնական և տեխնածին աղետների հետևանքները» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Գեոֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի. տնօրեն Սևադա Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դիտարկում է անցկացնում երկրի ողջ տարածքում: Սակայն, Հովհաննիսյանը նշել է, որ անկախ բոլոր հետազոտություններից, բավականին դժվար է կանխատեսել, թե երբ կարող է երկրաշարժ տեղի ունենալ: «Եթե մենք չենք կարող լուծել խնդիրները այն մակարդակով, որ կանխատեսենք երկրաշարժերը, նշանակում է, հարցը հարկավոր է տեղափոխել սեյսմակայուն շինարարության ոլորտ: Այդ առումով, մենք պետք է պատրաստ լինենք, որ մեր ԱԷԿ-ը կարողանա դիմանալ ավերիչ երկրաշարժերի»,-ասել է նա:

Սևադա Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ այժմ դրված է ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցը, որի նախնական աշխատանքներն արդեն տարվում են, միջոցները հատկացված են: