22 մարտի 2011 - 18:13 AMT
Բաքվում գտնում են, որ Իրանի ադրբեջանցիները պետք է Թեհրանից պահանջեն դադարեցնել աջակցությունը Հայաստանին

Էլեկտրականության ու ապրանքների առաքումը Հայաստան հիմնականում իրականացվում է Իրանի ադրբեջանաբնակ գավառներից: Եթե հեռանկարում ադրբեջանական գործոնը ամրապնդվի Իրանի կյանքում, ապա ադրբեջանցիները կկարողանան ազդել պաշտոնական Թեհրանի վրա՝ պահանջելով դադարեցնել աջակցությունը Հայաստանին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

Ըստ նրա, Իրանի ադրբեջանցիների սկզբունքայնությունը կարող է բեկումնային լինել Հայաստանի հետ Իրանի առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: