22 մարտի 2011 - 18:50 AMT
Երևանի Կամերային երաժշտության տանը կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի 55-ամյակին նվիրված համերգ կկայանա

Մարտի 30-ին Երևանի Կամերային երաժշտության տանը կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի 55-ամյակին նվիրված համերգ կկայանա: Համերգին կմասնակցեն դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը, ջութակահար Գոհար Դանիելյանը (կոնցերտմայստեր` Մարգարիտ Սարգսյան), թավջութակահար Լևոն Առաքելյանը (կոնցերտմայստեր` Արթուր Ավանեսով), «Շարական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ):

Ներածական խոսքով հանդես կգա երաժշտագետ Մհեր Նավոյանը:

Համերգը կազմակերպվել է Հայկական հոգևոր երաժշտության կենտրոնի կողմից: Համերգի ժամանակ կհնչեն Ստեփան Լուսիկյանի կամերային ստեղծագործությունները: