Երկրաշարժից Ճապոնիայի կրած վնասը գնահատվում է 309 մլրդ դոլար

Երկրաշարժից Ճապոնիայի կրած վնասը գնահատվում է 309 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Ճապոնիայի երկրաշարժի հասցրած վնասը գնահատվում է 16-35 տրիլիոն յեն (198-309 մլրդ դոլար): Այդ մասին հաղորդում է ճապոնական Kyodo News գործակալությունը:

Գնահատումների ժամանակ պաշտոնյաները հաշվի են առել սոցիալական ենթակառուցվածքների, անշարժ գույքի ու գործարանների վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը: Ընդհանուր վնասի մեջ չի հաշվառվել արդյունաբերական աճի, ՀՆԱ-ի ու առևտրի ծավալների անկումը:

ՀԲ-ն մարտի 21-ին Ճապոնիայի կրած վնասը գնահատել է 122-235 մլրդ դոլար:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---