Ապրիլի 14-ին Սակրամենտոյում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկայանա

Ապրիլի 14-ին Սակրամենտոյում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկայանա

PanARMENIAN.Net - Ամերիկայի Արևմտյան տարածաշրջանի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA-WR) ապրիլի 14-ին Կալիֆորնիա նահանգում` Սակրամենտոյում` Կոնգրեսի դիմաց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացնի: Այդ օրը ANCA-WR ակտիվիստները օրենսդիրների գրասենյակներ կայցելեն Կալիֆորնիայի հայ համայնքի շահերը ներկայացնելու համար, Կոնգրեսի Ռոտոնդայում «Մերձավոր Արևելքի հիմնադրամի» (Near East Relief Foundation) և դրա գործունեության մասին ցուցահանդես կբացվի: Հիմնադրամը հիմնվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին օգնություն ցուցաբերելու համար: «Հայոց ցեղասպանությունն ամեն տարի նշվում է Կալիֆորնիա նահանգում, ինչը խոսում է Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նրա օրենսդիրների հավատարմության մասին»,- ասել է ANCA-WR ղեկավար Րաֆֆի Քասաբյանը:

Հայոց ցեղասպանությունը կնշվի նաև նահանգի Սենատում և Ներկայացուցիչների պալատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---