ԱՄՆ-ում թուրքական դպրոցներով հետաքրքրվել է ՀԴԲ-ն

PanARMENIAN.Net - Պենսիլվանիայի մի քանի դպրոցներ, որոնք ղեկավարում է թուրքական «Գյուլեն» հիմնադրամը, ՀԴԲ և կրթության ու աշխատանքի բաժնի ուշադրության կենտրոնում են հայտնվել: Ինչպես գրում է Philadelphia Inquirer-ը, հիմնադրամի ղեկավար, իսլամիստական քաղաքական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը սերտ կապեր ունի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թերթի լուսաբանողի կարծիքով, դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար H1B արտոնագրերի թիվը գերազանցում է անհրաժեշտ մինիմումը: «Դպրոցները ֆինանսավորվում են հարկատուների միլիոնավոր դոլարների հաշվին: Դպրոցներից մեկը, որը ձևակերպված է որպես պետական, 348 աշակերտների համար ավելի քան 3 մլն դոլար է ստանում Ֆիլադելֆիայի դպրոցական շրջանից: Գյուլենի դպրոցները H1B արտոնագրերից ամենախոշոր օգտվողների թվին են պատկանում: 2009 թվականին դպրոցներն ԱՄՆ կառավարությունից 684 արտոնագրի թույլտվություն են ստացել` ավելի, քան Google Inc ընկերությունը (440), բայց ավելի քիչ, քան տեխնոլոգիաները, ինչպես Intel Corp էլեկտրակայանները (1203)»,- գրում է թերթը:

Գյուլենի դպրոցները գործում են Օհայո, Կալիֆորնիա, Տեխաս, Արիզոնա, Յուտա նահանգներում: 2010 թվականին Արիզոնա նահանգի Տուսոնա քաղաքի մի խումբ ծնողներ տեղական դպրոցների խորհուրդներին դիմեցին այն առիթով, որ Գյուլենի դպրոցի Կանոնադրության մեջ գրված է, թե իրենք «իսլամի քարոզչության հետ կապված ուսումնական հաստատությունների կոնֆեդերացիայի մի մասն» են հանդիսանում, ինչը, ծնողների կարծիքով, անթույլատրելի է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---