Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղերի զարգացմամբ

Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղերի զարգացմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է: Այդ մասին մարզային զարգացման հայեցակարգի քննարկման բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Երևանի գերկենտրոնացումը խանգարում է մայրաքաղաքի նորմալ զարգացմանը, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացմանը»,- նշել է նա: Վարչապետը հավելել է, որ նոր հայեցակարգը կարևոր է ինչպես մարզերի անհավասարաչափ զարգացումը որոշելու մեթոդաբանություն ստեղծելու, այնպես էլ կառավարության ֆինանսական ծախսերը որոշելու համար:

Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ համակարգող, Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան նշել է, որ Հայաստանի մարզերի անհամաչափ զարգացման հետ կապված մարտահրավերները և խնդիրներն առաջացրել են այդ հայեցակարգը ստեղծելու անհրաժեշտություն: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարզերի և Երևանի անհամաչափ զարգացմանը, այլ նաև քաղաքների և գյուղերի կենսամակարդակի զարգացման անհամաչափությանը: Գերչևան նաև հավելել է, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ֆինանսավորում տարբեր ֆինանսական աղբյուրներից, ինչպես պետական, այնպես էլ միջազգային:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---