23 մարտի 2011 - 13:34 AMT
Հայաստանի ոստիկանությունը ռումբ է որոնում Երևանի պետական համալսարանում

Հայաստանի ոստիկանությունը ռումբ է որոնում Երևանի պետական համալսարանի շենքում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներից մեկը, ներկա պահին ԵՊՀ ուսումնական մասնաշենքում, որտեղ գտնվում են աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները, պարապմունքները դադարեցվել են: Ուսանողներին խնդրել են լքել տարածքը, որտեղ ոստիկանության աշխատակիցները ստուգում են իրականացնում:

Դեռ պարզ չէ, թե համապատասխանում է արդյոք ԵՊՀ-ում ռումբ տեղադրելու մասին հաղորդագրությունն իրականությանը: