200-հազարանոց հանրահավաքը կստիպի Հայաստանի նախագահին հրաժարական տալ, գտնում է Լևոն Զուրաբյանը

200-հազարանոց հանրահավաքը կստիպի Հայաստանի նախագահին հրաժարական տալ, գտնում է Լևոն Զուրաբյանը

PanARMENIAN.Net - 200-հազարանոց հանրահավաքը կստիպի Հայաստանի նախագահին հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ անցկացնել, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Ես վստահ եմ, որ եթե 200 հազար մարդ դուրս գա փողոց, ռեժիմն ուղղակի փախուստի կդիմի»,-հայտարարել է նա: Ըստ Զուրաբյանի, այժմ ՀԱԿ-ի նպատակն է այնքան ուժգնացնել ժողովրդական ճնշումնը, որպեսզի ՀԱԿ-ը կարողանա պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում: «Երբ ժողովուրդը ոտքի է ելնում, հնարավոր է լինում մեծ խնդիրներ լուծել, ընդ որում խաղաղ ճանապարհով»,-ասել է նա: Զուրաբյանը հավելել է, որ ՀԱԿ-ը սահուն իշխանափոխության կողմնակից է, ինչը թույլ կտա խուսափել արյունահեղությունից ու ավերածություններից:

Զուրաբյանը հերքել է նաև որոշ ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե ՀԱԿ-ը գործարք է կնքել իշխանությունների հետ: Ըստ նրա, իշխանությունները իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով փորձում են համոզել ժողովրդին, որ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է և իշխանությունները երկխոսության են գնում ընդդիմության հետ: «Մենք կգնանք երկխոսության, որը կլուծի ժողովրդի խնդիրները, ոչ թե իշխանությունների»,-ասել է նա՝ նշելով, որ Ազատության հրապարակի բացումը իշխանությունները համարում են ռազմավարական զիջում և հուսով են, որ պահանջների կատարումը ձգձգելով, հնարավոր կլինի հաղթահարել ժողովրդական դժգոհության ալիքը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---