ՀԱԿ-ի համակարգողը գտնում է, որ ընդդիմությունը միավորված է

ՀԱԿ-ի համակարգողը գտնում է, որ ընդդիմությունը միավորված է

PanARMENIAN.Net - Ըստ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի, կարելի է համարել, որ հայ ընդդիմությունը միավորված է: «Ես գնտում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք համարում են, որ Հայաստանի նախագահը պետք է հրաժարական տա և երկրում պետք է արտահերթ ընտրություններ կայանան, արդեն միավորվել են»,-հայտարարել է նա լրագրողներին: Ըստ նրա, մեկ տարի առաջ նման դիրքորոշում ուներ միայն ՀԱԿ-ը, իսկ այժմ այդ դիրքորոշմանը սատարում են Տիգրան Կարապետյանն ու «Ժառանգությունը»: Նա հավելել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ նպատակին հասնելու պայքարի իր մեթոդներն ունի: «Մեկը փորձում է դրան հասնել 100-հազարանոց հանրահավաքներով, մյուսը՝ հացադուլի միջոցով, իսկ երրորդը՝ կարմիր քարտ ցույց տալով»,-ասել է նա:

Մեկնաբանելով այլ ընդդիմադիր ուժերի քննադատությունը ՀԱԿ-ի հասցեին՝ Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի գլխավոր նպատակը իշխանություններն են: «Մեր նպատակը, ՀԱԿ-ի նպատակը իշխանություններն են: Մենք աննպատակահարմար ենք համարում բանավիճելը որևէ ընդդիմադիր կամ իրեն ընդդիմադիր համարող ուժի հետ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---