23 մարտի 2011 - 16:11 AMT
ՆԱՏՕ ԽՎ նախագահը պարզաբանել է, թե ինչն է խանգարում Վրաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին

Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու ճանապարհին գլխավոր արգելքը նրա տարածքում առկա հակամարտություններն են, Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ Կարլ Լամերսը:

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Բատու Քութելիան համաձայն է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի դիրքորոշման հետ այն առումով, որ ՆԱՏՕ մտնելու ճանապարհին Վրաստանի համար գլխավոր մարտահրավերը հակամարտություններն են: Ինչպես նշել է Քութելիան, «Լամերսը չի սխալվել և դա իսկապես այդպես է»: Նրա խոսքերով, ՆԱՏՕ ԽՎ Rose Roth սեմինարի ընթացքում քննարկվելու են հակամարտությունների կարգավորման և այդ գործընթացին ՆԱՏՕ-ի մասնակցության հարցերը, հաղորդում է Գրուզիա On Line-ը: