Բահրեյնը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ

Բահրեյնը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի, Իրաքի և Լիբանանի հետ

PanARMENIAN.Net - Բահրեյնի իշխանությունները, որտեղ տեղի են ունենում մահմեդական շիաների զանգվածային բողոքի ցույցեր, մինչև մարտի 31-ը փակել են օդային հաղորդակցությունը Լիբանանի և Իրանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Նման որոշում կայացվել է Լիբանանի անպատասխանատու արտահայտություններից և այն դիրքորոշումից հետո, որը նա զբաղեցրել է Բահրեյնի, նրա ժողովրդի և առաջնորդի նկատմամբ»,- ասվում է Բահրեյնի Քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունում: Բահրեյնի Gulf Air պետական ավիաընկերությունն առանց պատճառները հայտնելու մինչև մարտի 31-ը չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Իրաք:

Բահրեյնի թագավոր Համադ ալ-Խալիֆան հայտարարել է երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին: Բահրեյնում բողոքողների մեծամասնությունը շիաներ են, որոնք բնակչության գերակշիռ մասն են կազմում: Նրանք դժգոհ են այն բանից, որ բոլոր հիմնական ղեկավար պաշտոնները զբաղեցնում են սուննի փոքրամասնության ներկայացուցիչները, որոնց պատկանում է ալ-Խալիֆայի իշխող ընտանիքը: Բահրեյնում բողոքի առաջին ակցիաները տեղ են գտել փետրվարի 14-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---