Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներն ոչնչացնելու Բաքվի սպառնալիքը պետական ահաբեկչություն է

Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներն ոչնչացնելու Բաքվի սպառնալիքը պետական ահաբեկչություն է

PanARMENIAN.Net - Հայաստանի հակաօդային պաշտպանությունը լավագույնն է տարածաշրջանում: Այդ մասին այօրս Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանի հակաօդային պաշտպանությունը գերազանցում է իր որակով նույնիսկ Թուրքիայի ու Իրանի նման պաշտպանությունը: Անդրադառնալով պաշտոնական Բաքվի այն հայտարարությանը, թե «Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավերը կոչնչացվեն», փորձագետն ասել է, որ դա Ադրբեջանի հերթական սադրանքն է: «Ադրբեջանի սպառնալիքները այլ կերպ, քան պետական ահաբեկչություն չես որակի»,-ասել է Հովհաննիսյանը: Սակայն, փորձագետը նշել է, որ տեխնիկապես Բաքվի համար բավականին բարդ կլինի իրագործել սպառնալօիքը: Ընդ որում, նա նշել, է, որ Ադրբեջանի ցանկացած նման գործողություն համարժեք պատասխան կստանա: Ըստ նրա, ադրբեջանական քաղավիացիան տեխնիկապես առավել խոցելի է հայկական զինված ուժերի համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---