ԱՄՆ համար անընդունելի են Արցախ թռչող ինքնաթիռները ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքները

ԱՄՆ համար անընդունելի են Արցախ թռչող ինքնաթիռները ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ադրբեջանի սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները ոչնչացնելու մասին: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներից, որոնք պետք է հաշվի առնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- նշել է դեսպանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բոլոր երեք սկզբունքները, սակայն ամենակարևորը համարում է ուժ չկիրառելու սկզբունքը:

Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO:

«Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---