Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և այդ մասին ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է ինչպես մասնավոր բանակցությունների և հանդիպումների ընթացքում, այնպես էլ հրապարակավ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ն համարում է միակ կառույցը, որի շրջանակներում պետք է ընթանան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, և որ ԱՄՆ-ը սերտորեն աշխատում է ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահ երկրների հետ: Այդ առումով նա նշել է, որ վերջերս տարածաշրջանում են գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կոչ են արել հակամարտող կողմերին շարունակել բանակցությունները:

Դեսպանը նաև մեկնաբանել է Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմն հանդիպումը: «ԱՄՆ-ն կարևորում է Սոչիի եռակողմ հանդիպումը և անհրաժեշտ համարում կիրառել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղ գործընթացի առաջընթացի համար»,- ասել է Յովանովիչը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---