Երևանում հակառասիստական շաբաթվա շրջանակներում կցուցադրվեն թեմատիկ կինոնկարներ

Երևանում հակառասիստական շաբաթվա շրջանակներում կցուցադրվեն թեմատիկ կինոնկարներ

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին և 25-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կցուցադրվեն ռասիզմի ու դրա դեմ պայքարի խնդրին նվիրված թեմատիկ կինոնկարներ: Մարտի 24-ին կներկայացվի ռեժիսոր Քեվին Մաքդոնալդի «Շոտլանդիայի վերջին թագավորը», իսկ մարտի 25-ին` ռեժիսոր Քլինթ Իսթվուդի «Անպարտելին» դրամաները: Ցուցադրություններն իրականացվում են «Երիտասարդներն ընդդեմ ռասիզմի» շաբաթվա միջոցառումների շրջանակում` «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպության հետ համագործակցությամբ: Ցուցադրություններն սկսվելու է ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:

«Երիտասարդներն ընդդեմ ռասիզմի» շաբաթը, որ անց է կացվելու մարտի 22-ից 27-ը, իրականացվում է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի հռչակած ռասայական խտրականությունների միջազգային օրվա (մարտի 21) կապակցությամբ: Միջոցառումները նախաձեռնել է «Հայ առաջադեմ երիտասարդություն>> կազմակերպությունը` համագործակցությամբ AEGEE-Yerevan կազմակերպության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, «Համագործակցություն հանուն զարգացման» ՀԿ-ի և «UNITED» համաեվրոպական կազմակերպության: Հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների ու բազմազանության իրականացվող հակառասիստական շաբաթն առաջին անգամ է անց կացվում Երևանում: «Նարեկացի» արվեստի միության կինոցուցադրումներից զատ` նախատեսված են նաև դասընթացներ, լուսանկարների ցուցահանդեսներ, տեղեկատվական արշավներ, ֆլեշմոբեր ու քննարկումներ մայրաքաղաքի այլ հաստատություններում, ասվում է «Նարեկացի» միության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---