Ներքին քաղաքական գործընթացները զուտ Հայաստանի ներքին գործն է, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

Ներքին քաղաքական գործընթացները զուտ Հայաստանի ներքին գործն է, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ միայն կողջունի լարվածության մեղմացումը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Պատասխանելով Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հնարավոր երկխոսության մասին հարցին` դեսպանը նշել է, որ ներքին քաղաքական գործընթացները երկրում զուտ Հայաստանի ներքին գործն է, և ԱՄՆ-ն չի կարող ներգրավված լինել այդ խնդիրների մեջ:

Մարի Յովանովիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն օժանդակում է սկզբունքները, այլ ոչ թե քաղաքական ուժերին կամ անհատներին: Մեկնաբանելով այն փաստը, որ հայկական ընդդիմության կողմնակիցները դեռևս կալանքի տակ են, դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ողջունել է համաներման մասին հայտարարությունը և հույս ունի, որ ապագայում այդ անձանց ազատ արձակելու գործընթացը կշարունակվի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---