ՀՅԴ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ետ կանչել Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը

ՀՅԴ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ետ կանչել Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է մինչև ապրիլի 24-ը ետ կանչի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Հայաստանը չպետք է հապաղի այդ հարցում, քանի որ այդ փաստաթղթերը հնարավորություն են տալիս Թուրքիային միջամտել ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: «Ապրիլի 24-ի շեմին թուրքական կառավարությունը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ՝ թույլ չտալու համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, իսկ հայկական կողմը ոչ մի բան չի ձեռնարկում այդ ուղղությամբ: ՀՀ նախագահը, հայտարարելով Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, չի նշել այն ժամկետը, թե երբ է Հայաստանը ետ կանչելու իր ստորագրությունը: Մենք գտնում ենք, որ այդ ժամանակն արդեն եկել է և այժմ հարկավոր է վերջնականապես դադարեցնել այդ գործընթացը»,-ասել է Մանոյանը:

Ըստ նրա, հունիսի 12-ին կայանալիք խորհդարանական ընտրությունները Թուրքիայում ոչ մի ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական գործընթացի վրա, և ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերությունները հազիվ թե առաջին պլան դուրս գան: «Քանի դեռ Հայաստանը ետ չի կանչել իր ստորագրությունը, հայ-թուրքական գործընթացի միջնորդներн Արձանագրությունները վավերացնելու հույս ունեն»,-ասել է Մանոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---