24 մարտի 2011 - 15:50 AMT
Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն և Ավստրալիա:

ՀՀ սփյուռքի նախարարը ԱՄԷ-ում եղել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:

Տիկին Հ.Հակոբյանը Սինգապուրում կհանդիպի Սինգապուրի հայ համայնքի ղեկավար մարմնի անդամներին, կմասնակցի «Հայկական ժառանգություն» անսամբլի համերգին և կայցելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Մարտի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը կմեկնի Ավստրալիա, որտեղ հանդիպումներ կունենա Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հետ: Նախարարը կայցելի նաև Համազգայինի «Գօլստըն վարժարան», այնուհետև Հայ ազգային կոմիտեի գրասենյակում կհանդիպի Վարանդ Մկրտիչյանի և գրասենյակի անդամների հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: