24 մարտի 2011 - 17:43 AMT
Հայաստանի Սևանա լճում կզարգանա առագաստային սպորտը

Հայաստանի կառավարությունը մարտի 24-ի նիստում որոշում ընդունեց Գեղարքունիքի մարզի վարչական սահմանում գտնվող Սևան ազգային պարկի ռեկրեացիոն տարածքը «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին: Հայաստանում առագաստային սպորտի զարգացման նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով հասարակական կազմակերպությանը տրամադրվել է 1,31 հեկտար հողամաս։