2011 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը Ճապոնիայի փոխարեն տեղի կունենա Ռուսաստանում

2011 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը Ճապոնիայի փոխարեն տեղի կունենա Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Մոսկվան իրավունք է ստացել կազմակերպելու 2011 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար Ճապոնիայում:

Ռուսաստանի չմուշկներով գեղասահքի ֆեդերացիան մարտի 22-ին ԱԱ-2011-ն անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել Չմշկասահորդների միջազգային միություն, հաղորդում է bbc.co.uk-ը:

Առաջնությանը հավակնում էին նաև Կանադան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ն, Ավստրիան և Խորվաթիան: Միջազգային առաջնությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա ապրիլի 25-ից մայիսի 1-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---