24 մարտի 2011 - 20:57 AMT
Հայաստանի առաջնության առաջին տուրի հետաձգված հանդիպմանը «Գանձասարն» ու «Ուլիսը» կիսեցին միավորները

Մարտի 24-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում կայացավ Հայաստանի առաջնության առաջին տուրի հետաձգված «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը:

Չնայած թիմերի ջանքերին, նրանց այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը, և խաղն ավարտվեց 0:0 հաշվով: «Ուլիսը» հավաքեց 4 միավոր և հավասարվեց «Միկային», «Փյունիկին» ու «Շիրակին»:

Հայաստանի առաջնության 3-րդ տուրը մեկնարկում է ապրիլի 2-ին` «Ուլիս» - «Փյունիկ» և «Գանձասար» - «Շիրակ» հանդիպումներով: Ապրիլի 3-ին կկայանա ևս երկու հանդիպում` «Իմպուլս» - «Արարատ» և «Միկա» - «Բանանց»: