25 մարտի 2011 - 11:46 AMT
Իրանը զգուշանում է թուրք-ադրբեջանական համագործակցությունից, կարծում է ադրբեջանցի քաղաքագետը

Իրանը զգուշանում է թուրք-ադրբեջանական համագործակցությունից և երկու երկրների հաջող տանդեմից, ասել է քաղաքգետ Ֆիկրետ Սադիխովը` մեկնաբանելով Հայաստանի և Իրանի համագործակցության ընդլայնման պատճառները: Նա կարծում է, որ Իրանը ցանկանում է հարևանությամբ ունենալ գործընկերների որոշակի քանակություն, որոնց հետո նա կարող է առաջադրել ընդհանուր շահեր:

«Տվյալ դեպքում Հայաստանն իրանական կողմի համար հենց շահավետ տարբերակ է նրա արտաքին քաղաքականության մեջ: Չէ որ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, իսկ Իրանը բավական նախաձախնդրությամբ է վերաբերվում մեր հաջողություններին, ուստի պաշտոնական Թեհրանը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը տարածաշրջանում ադրբեջանական առաջընթացն արգելակելու լավագույն միջոցն է»,- ասել է նա:

«Իրանը նաև վախենում է իր մոտ ներադրբեջանական գործոնից, երկրի քաղաքական կյանքում ադրբեջանցիների դերից, որի հետ կապված հենվում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Մեկ այլ գործոն է այն, որ Իրանը զգուշանում է թուրք-ադրբեջանական համագործակցությունից և երկու երկրների հաջող տանդեմից: Արևմուտքի հետ Ադրբեջանի կապերի և համագործակցության բազմաթիվ ուղղությունները տագնապ են հարուցում իրանական իշխանությունների մոտ: Իրանին մեկ ընտրություն է մնում` ցուցադրաբար ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը: Սակայն կարծում եմ, որ Իրանի ներքաղաքական գործոնները կարող են լրջորեն ազդել նրա արտաքին քաղաքականության վրա, այդ թվում` Հայաստանի հետ համագործակցության: Այդ գործընթացն անխուսափելի է, իրանական իշխանությունները ոչ մի բաղադրատոմս չունեն ներքաղաքական գործընթացները կանգնեցնելու համար, և երկրի հասարակական-քաղաքական կառուցվածքում փոփոխությունները շուտով անխուսափելի կլինեն»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: