Հիլարի Քլինթոն. ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կմասնակցեն Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությանը

Հիլարի Քլինթոն. ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կմասնակցեն Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 երկրները հրահանգ են տվել իրենց զինվորականներին մասնակցել Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությանը, հայտաարրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Քադաֆիի զորքերը սկսել են նահանջել, սակայն Լիբիայի բանակը դեռևս լուրջ վտանգ է իրենից ներկայացնում»:

Քլինթոնը նշել է, որ ամերիկյան ինքնաթիռների տոկոսային հարաբերակցությունը գործողություններում նվազում է կոալիցիայի մասնակիցների թվի աճի հետ:

Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց Լիբիայի երկնքում թռիչքից զերծ գոտի ստեղծելու մասին: Գործողությունը սկսվեց մարտի 19-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---