25 մարտի 2011 - 12:18 AMT
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951 թ. հունիսի 12-ին Երեւանում: Նա իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ.-ից հանդես է եկել խորհրդային համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից: 1998 թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է եղել, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ: 1992 թ. անդամակցել է ՀՀԿ-ին: 2000թ նշանակվել է ՀՀ վարչապետ՝ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը: