iPad2-ը Հայաստան կհասնի մինչ ապրիլի 5-ը, թե որքան այն կարժենա նախապես հայտնի չէ

iPad2-ը Հայաստան կհասնի մինչ ապրիլի 5-ը, թե որքան այն կարժենա նախապես  հայտնի չէ

PanARMENIAN.Net - iPad2-ը Հայաստան կհասնի մինչ ապրիլի 5-ը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց iphone.am խանութների ցանցի վաճառքի գծով մենեջեր Արա Թադևոսյանը. «Մենք ավելի շուտ չենք կարողանում բերել, քանի որ ԱՄՆ-ի ցանկացած խանութում հայտնվելով՝ iPad2-ները 30 րոպեի ընթացքում սպառվում են»։

Ըստ Արա Թադևոսյանի, iphone.am-ը Հայաստանում կվերավաճառի մոտ 30 հատ iPad 2՝ թե՛ iPad 2 Wi-Fi (16gb, 32gb, 64gb), և թե՛ iPad 2 Wi-Fi + 3G:

«Թե որքան կարժենա iPad 2-ը մեր խանութներում նախօրոք չեմ կարող ասել, կիմանանք, երբ ստանանք։ Իսկ iPad-ի առաջին սերնդի գներն արդեն նվազել են 30,000 դրամով»,- ավելացրեց Արա Թադևոսյանը։

Հայաստանում Apple-ի արտադրանքը պաշտոնապես ներկայացնում է Orange ընկերությունը, որը դեռևս ոչ մի տեղեկություն չի տարածում Հայաստանում iPad 2-ի վաճառքի մասին։

Այսօր մեկնարկում է Apple-ի iPad-ի 2-րդ սերնդի վաճառքը Կանադայում, Ավստրալիայում և եվրոպական մի շարք երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, ֆրանսիա և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---