Հայաստանի ոսկու արդյունահանման առաջատարը շարունակում է իրականացնել տեխնիկական վերազինման ծրագիրը

Հայաստանի ոսկու արդյունահանման առաջատարը շարունակում է իրականացնել տեխնիկական վերազինման ծրագիրը

PanARMENIAN.Net - ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունն անցնում է տեխնիկական վերազինման ծրագրի հաջորդ փուլին: Ծրագրի շրջանակներում, այս տարվա սկզբին ընկերությունը ձեռք է բերել հինգ Բելազ հանքային ինքնաթափ մեքենաներ` 45 հազար տոննա կարողությամբ, ինչպես նաև անվավոր բեռնիչ Կատերպիլեր RH-988. Այսպիսով, օրերս հանրապետություն է ժամանել երկու հանքային ինքնաթափ մեքենաներ, որոնք արդեն շահագործվում են ԳՊՄ Գոլդ ընկերության Սոթքի հանքավայրում: Մոտակա ամիսներին կստացվեն ևս երեք ինքնաթափեր և անվավոր բեռնիչ: Լեռնահանքային մեքենաների ձեռքբերումը տեխնիկական վերազինման ներդրումային ծրագրի անբաժանելի մասն է, որի սկիզբը դրվել է 2010 թ.

Ծրագիրը ներառում է հանքավայրում կապիտալ ներդրումներ և տեխնիկական վերազինում, որի նպատակն է իրականացնել մի շարք միջոցառումներ, ուղղված արտադրության տեխնիկական ու տնտեսական մակարդակի բարձրացմանը` արտադրության մեջ առաջավոր տեխնիկայի ներդրման, արտադրության մեքենայացման և ավտոմատացման, արտադրության արդիականացման, հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումները նոր, ավելի արդյունավետ սարքավորումներով փոխարինելու միջոցով, ինչպես նաև բարելավելով ենթակառուցվածքները և աջակցող ծառայությունները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---