25 մարտի 2011 - 13:21 AMT
Բաքուն իր դպրոցականներին չթույլատրեց մասնակցել Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի բացմանը

Ադրբեջանական կողմը չմասնակցեց Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի նիստի բացմանը: Նիստը բացեցին Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինը, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը:

Միջոցառման ժամանակ քննարկվեց «Ժողովրդավարությունը սկսվում է մեզանից» ԵՄ նախագիծը` ուղղված ժողովրդավարության էության մասին երիտասարդության տեղեկացվածությանը:

Նիստին մասնակցեցին իրենց դասարանցիների կողմից քաղաքական հարցերի շուրջ քննարկումներից հետո ընտրված 40 դպրոցականներ Վրաստանից և Հայաստանից: Ներկա պահին դպրոցականների խնդիրը խորհրդարանում քննարկումների ժամանակ առաջադրված հարցերի քննարկումն ու տարեկիցների հետ միասին համընդհանուր հռչակագրի մշակումը: Այդ հռչակագիրը նրանք ավելի ուշ կներկայացնեն եվրոպական ինստիտուտներին Բրյուսելում:

Նախագծի առաջին փուլին 20 ադրբեջանական դպրոցներ էին մասնակցել: Ցավոք, ընտրված դպրոցականները չկարողացան մասնակցել խորհրդարանի նիստին, հաղորդում է «Կովկաս-Online»-ը: