25 մարտի 2011 - 13:39 AMT
Քրդերը հրթիռներից կրակ են արձակել Դիարբեքիրի ոստիկանության շենքի ուղղությամբ, տուժածներ չկան

Հարձակում է իրականացվել Դիարբեքիրի շրջանի Խանի գավառի անվտանգության վարչության շենքի վրա: Ինչպես գրում է Reuters-ը, Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինները հրթիռներից կրակ են արձակել ոստիկանության վրա, տուժածներ չկան: Դիարբեքիրի շրջանի նահանգապետ Մուսթաֆա Թոփրակը հայտարարել է, որ վնասվել է ոստիկանության շենքը: Տարածաշրջանում շարունակվում են քրդերի դեմ գործողությունները: