Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցնելու համար ի վերուստ է ազդանշանի սպասում՝ Աստծուց կամ նախագահից

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցնելու համար ի վերուստ է ազդանշանի սպասում՝ Աստծուց կամ նախագահից

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը կդադարեցնի եթե ազդանշան ստանա Աստծուց կամ երկրում արմատական բարեփոխումներ կատարելու խոսոտւմ իշխանություններից, այդ թվում արտահերթ ընտրություններ անցկացնելու խոստում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը, որն արդեն 10 օր է շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում: «Դա իմ գիտակցված, սուբյեկտիվ որոշումն է լինելու. երբ Աստված ինձ ասի՝ «բավ է», դա ինձ համար բավարար կլինի: Կամ, եթե ես, որպես քաղաքացի, տեսնեմ, որ այս հրապարակի վերջին 10 օրերի իրադարձություններն իրոք վկայում են այն մասին, որ մենք նոր փուլ ենք մտնում, որը պահանջում է նորովի մոտենալ ազատությանը, ժողովրդավարությանը, օրենքին ու Հայաստանի ազգային շահերին»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանը հավելել է, որ ինքը կարող է դադարեցնել հացադուլն այն դեպքում, եթե 3 օրվա ընթացքում նախագահը կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մոտենա իրեն ու խոստանա, որ տեղի կունենան արմատական փոփոխություններ, այդ թվում նաև արտահերթ ընտրություններ:

Պատգամավորը հավելել է, որ հացադուլի դադարեցումը կախված չէ կոնկրետ պահանջների կատարումից: «Ես շարունակում եմ հացադուլը և ակնկալում եմ, որ իշխանությունները ոչ թե պարտադրված լինելով, այլ հիմնվելով իրենց խելամտության ու խղճի վրա, իրենց հոգու թելադրանքով, գիտակցելով իրենց պատասխանատվությունը պետության առջև, արմատապես կփոխեն իրենց մոտեցումները»,-ասել է նա: Հովհաննիսյանը հավելել է նաև, որ արտահերթ ընտրությունների պահանջը և նոր իշխանությունների ձևավորումը համաժողովրդական պահանջ է, ոչ թե մեկ քաղաքացու քմահաճույք կամ քաղաքական պահանջ: «Դա ժողովրդի պահանջն է, ես ուղղակի միանում եմ այդ պահանջին»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանը հավելել է նաև, որ դա պետք է լինի իշխանությունների որոշումը, «և ինքը չպետք է կայացնի այդ որոշումը նրանց փոխարեն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---