«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կայցելեն հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կայցելեն հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կայցելեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը շարունակում է մարտի 15-ին Ազատության հրապարակում սկսած անժամկետ հացադուլը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք անպայման կայցելենք մեր գործընկերոջը, կհաղորդենք նրան Գագիկ Ծառուկյանի հորդորը՝ դադարեցնել հացադուլը և վերադառնալ խորհրդարանական աշխատանքին»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ «Բարգավաճ Հայաստանը» հարգում է «Ժառանգության» առաջնորդի որոշումը:-

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---