25 մարտի 2011 - 16:12 AMT
«Պրոմեթեյ Բանկը» նոր ներդրումային գործիքներ է առաջարկում իր հաճախորդներին

«Պրոմեթեյ Բանկն» իր հաճախորդներին առաջարկում է շահավետ և ապահով ներդրումներ կատարելու բազմաթիվ հնարավորություններ:

Բանկի հաճախորդները կարող են կատարել ներդրումներ համաշխարհային և ռուսաստանյան առաջատար բորսաներում ցուցակվող պետական և կորպորատիվ տասնյակ հազարավոր արժեթղթերում` պարտատոմսերում և բաժնետոմսերում:

Բանկի հաճախորդները կարող են կատարել ներդրումներ նաև 999.9 հարգի ոսկու մետաղական հաշիվներում: