Ադրբեջանական շահերի լոբբիստ Եվրախորհրդարանի պատգամավորը հայտնվել կոռուպցիոն սկանդալի կենտրոնում25 մարտի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Աննախադեպ սկանդալի պատճառ է հանդիսացել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանական շահերի հիմնական լոբբիստ, Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Սեվերինի շուրջ սկսված հետաքննությունը, որը համաձայն The Sunday Times պարբերականի փոխանցած տվյալների, հարյուր հազար եվրո կաշառքի դիմաց, համաձայնել էր զուտ մասնավոր շահեր հետապնդող օրենսդրական նախագծեր առաջ քաշել խորհրդարանում: Թեեւ եվրոպատգամավորը չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները, այնուամենայնիվ այդ կապակցությամբ կտրուկ հայտարարություններով են հանդես եկել մի շարք խորհրդարանականներ: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դայանա Ուոլիսը հայտարարել էր, որ հանդես է գալու պաշտոնական հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ: Իսկ եվրոպական սոցիալիստների խմբի նախագահ Մարտին Շուլցը կարգադրել էր Սեվերինին դուրս գալ խմբից հայտարարելով, որ ապագայում ցանկացած նման դեպքում ինքը վարվելու է նույն կերպ: Իր խոսքում Մարտին Շուլցը նշել էր նաեւ, որ յուրաքանչյուր խորհրդարանական, որը կարող է մեղադրվել կաշառակերության մեջ պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |