Luxury ամսագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ճանաչել է տարվա բարերար

Luxury ամսագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ճանաչել է տարվա բարերար

PanARMENIAN.Net - Շոուբիզնեսային միտումներից և քաղաքական ենթատեքստից զերծ մրցանակաբաշխության արդյունքում, «Տարվա բարերար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը: Տարբեր ոլորտներում ամենաներկայանալի գործիչներին գնահատելու, երկրի զարգացման հարցում նրանց ներդրումը կարևորելու և արձանագրած հաջողությունները խրախուսելու նպատակով, Luxury ամսագիրը Հայաստանում սկսել է իրականացնել իր ձևաձափով նախադեպը չունեցող մրցանակաբաշխություն:

Ավելի քան 500 հավակնորդների միջև ընտրություն կատարելու համար նախ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն. ամենօրյա հետևողական աշխատանք` նրանց գործունեությանը հետևելու հարցում և մասնագետների կարծիքների համեմատություն: Նախագծի երկրորդ փուլում 22 հոգուց բաղկացած ժյուրին կատարել է հավակնորդների նախնական ընտրություն` յուրաքանչյուր անվանակարգում ընտրելով 3-ական հավակնորդ: Ընդհանուր առմամբ, հավակնորդների թիվը գերազանցել է 500-ը:

՚«Տարվա մարդիկ» 2010 նախագծի արդյունքներն ամոփվել են երրորդ փուլում`1000 հոգանոց խմբի կարծիքների հիման վրա: Ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնելու հարցում գործընթացում ներգրավվել է նաև 40 փորձագետ:

Ամենատարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի և այդ կերպ նաև երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հաղթող է ճանաչվել «Տարվա բարերար» անվանակարգում:

«Շնորհակալ եմ լրագրողների կատարած ուսումնասիրության և գնահատված լինելու համար: Դա, անշուշտ, պարտավորեցնող է, սակայն, վստահեցնում եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքում երկրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքը ոչ թե ուղղակի պարտավորություն է, այլ ամուր սկզբունքների վրա ձևավորված արժեհամակարգ: Ձեզ տրված հարցազրույցների ժամանակ բազմիցս եմ ասել, որ հասարակության նկատմամբ հոգատարության դրսևորումն անհրաժեշտ է պատասխանատվությունը կարևորող կազմակերպություններում: Վստահ եմ, որ այդ մշակույթով առաջնորդվելու դեպքում շահելու են բոլորը»,-ասաց վիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---