Ինքնաթիռներ ոչնչացնել սպառնացող Բաքուն, չստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, որոշեց նահանջել

Ինքնաթիռներ ոչնչացնել սպառնացող Բաքուն, չստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, որոշեց նահանջել

PanARMENIAN.Net - Կարճատև լռությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց արձագանքել Ստեփանակերտ շարժվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու` Բաքվի սպառնալիքների շուրջ բարձրացած աղմուկին: Անգամ միշտ Ադրբեջանին սատարող Ամերիկայի կողմից Բաքվի հասցեին հնչած քննադատությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը որոշեց արդարանալ` հայտարարելով, որ «հենց հայկական զինված ուժերն են Ղարաբաղի երկնքում ոչնչացրել քաղաքացիական և հումանիտար բեռներ տեղափոխող քաղաքացիական ուղղաթիռները»:

Ադրբեջանը, հասկանալով, որ այդ սպառնալիքներով չափն անցել է, որոշեց նահանջել և փորձեց իր չմտածված հայտարարությունները ներկայացնել որպես «արդարություն» կամ որպես վրեժ ոչնչացված առասպելական ուղղաթիռների դիմաց:

Բոլորովին չի բացառվում, որ Ադրբեջանը վախեցավ իր ինքնավստահությունից` Ստեփանակերտից ստանալով հստակ, միանգամայն միանշանակ մի ուղերձ` Ղարաբաղ շարժվող անգամ մեկ ինթնաթիռ ոչնչացնելու փորձը Բաքվի համար լի է անկանխատեսելի հետևանքներով, իսկ դրանք Ադրբեջանին բոլորովին պետք չեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---