Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը կայանալու էր մարտի 25-ին, հետաձգվել է: Այդ մասին հաղորդել է Ինտերֆաքս գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին: «Հանդիպումը տեղափոխվել է, քանի որ կողմերից մեկի համար այդ ամսաթիվը հարմար չէր: Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հետաձգվել է»,-ասել է ռուս դիվանագետը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---