26 մարտի 2011 - 11:28 AMT
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաները նշել են Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը

Ամեն տարի մարտի 15-ին հայ ժողովուրդը նշում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ծաղրածու- մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը, որը մեծարանքի, հարգանքի ու սիրո տուրք է Լեոնիդ Ենգիբարյանի պայծառ հիշատակին: Օրերս Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջին դպրոցի տողանը նվիրված էր մեծն դերասանի տարեդարձին, ով ստեղծեց մնջախաղի էստրադային թատրոնը:

Ճեմարանականները ներկայացրին «Ծովի հեքիաթ» ներկայացումը, որի կազմակերպիչն էր ճեմարանի մնջախաղի թատրոնի ղեկավար Գեորգի Խոջոյանը, ով վերջերս ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել էր ոսկե մեդալով:

«Ծովի հեքիաթ» ներկայացումը բեմադրվել էր նաև 2010թ.-ին` «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնի տասներորդ հոբելյանական միջոցառման շրջանակներում, որը նվիրված էր հայ մեծագույն վարպետ Ավետիք Իսահակյանի 135 ամյակին: