26 մարտի 2011 - 11:43 AMT
Մարտի 26-ին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը կմենամարտի մեքսիկուհի Անա Արացոլայի դեմ

Մարտի 25-ին Համբուրգում տեղի է ունեցել շաբաթ օրը կայանալիք բռնցքամարտի հանդիպման մասնակիցների կշռման արարողությունը: Մարտի 26-ին տեղի կունենա կանանց մենամարտը: Հայ բռնցքամարտիկ, թեթևագույն քաշային կարգում WIBF, WBA и WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) կմենամարտի Անա Առացոլայի հետ (Մեքսիկա): Սյուզի Քենտիկյանի քաշը 50,6 կգ է, իսկ նրա մրցակցուհունը՝ 50, 7 կգ, հաղորդում է bild.de-ն:

Գլխավոր մենամարտում Ալեքսանդր Դմիտրիենկոն (Գերմանիա) կհանդիպի լեհ Ալբերտ Սոսնովսկու հետ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում: