Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ցիմբալար. Ցանկացած պարտություն ռուսների համար ողբերգություն է

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ցիմբալար. Ցանկացած պարտություն ռուսների համար ողբերգություն է

PanARMENIAN.Net - Եվրո-2000-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղի մասնակից ռուսական թիմի նախկին կիսապաշտպան Իլյա Ցիմբալարը կիսել է իր սպասելիքները Հայաստան-Ռուսաստան խաղից:

«Երկրպագուները փոխվում են: Սակայն, չեմ կարծում, թե մարզադաշտում կամ որևէ այլ տեղ ծեծկռտուք լինի: Հայերը խաղաղ մարդիկ են և շատ հյուրասեր»,-մեջբերում է Ցիմբալարին euro-football.ru-ն:

Նա գտնում է, որ հավաքականի համար ցանկացած պարտություն ողբերգություն է: «Վարկանիշներն ու անունները ֆուտբոլ չեն խաղում»,-ասել է նա:

Հայաստան-Ռուսաստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---