26 մարտի 2011 - 13:01 AMT
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վախենում է նույնիսկ դեռ չգրված գրքերից, գտնում է թուրք պատգամավորը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վախենում է նույնիսկ դեռ չգրված գրքերից: Այդ մասին հայտարարել է թուրքական Ձախ ժողովրդավարական կուսակցության (DSP) գլխավոր քարտուղար Հասան Էրչելեբին՝ մեկնաբանելով օրերս ընդունված որոշումը «Էրգենեկոնի» գործով ձերբակալված լրագրող ու գրող Ահմեդ Շիկի «Իմամի բանակը» անտիպ գրքի պատճեները:

«Նման բան մենք տեսնում ենք առաջին անգամ, երբ ոչնչացվում է անտիպ գիրք: Մարդիկ սարսափում են: Ցանկացած դեպքում վարչապետ Էրդողանը հայտարարում է այն մասին, որ Թուրքիայում կա մամուլի ազատություն, սակայն, միևնույն ժամանակ նա սկսել է վախենալ դեռ չգրված ու անտիպ գրքերից»,-հայտարարել է թուրք խորհրդարանականը:

Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են զբաղվել «Իմամի բանակը» գրքի էլեկտրոնային տարբերակի որոնմամբ ու ոչնչացմամբ: Մարտի 24-ին խուզարկություն անցկացվեց թուրքական «Ռադիկալ» թերթի խմբագրությունում, որտեղ հայտնաբերվեց Ահմեդ Շիկի գրքի էլեկտրոնային տարբերակը, գրում է թուրքական «Ջումհուրիեթը»: